Չեմպիոնների լիգայում կարող է կրճատվել թիմերի քանակը

Այս տարվա դեկտեմբերին ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի կապված Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հետ, հայտնում է AP-ը: Քննարկվելու է մրցաշարում ակումբների քանակի կրճատումը 32 թիմից մինչև 16, որն էլ ուժի մեջ պետք է մտնի 2018/19 մրցաշրջանից սկսած: Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի ակումբները արդեն իրենց համաձայնությունն են տվել:

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է ավելացնել մրցաշարից ստացված եկամուտը և իհարկե այն ավելի հետաքրիր դարձնել: ՉԼ-ի վերջին խաղարկության հանդիպումները շատ էին և նրանց մեջ կային անհետաքրքիր խաղեր:

Եթե այս ձևաչափը հաստատվի, ապա 16 թիմեր կբաժանվեն 2 խմբերի մեջ: Խմբային փուլի հանդիպումները տեղի կուենան Նոր տարուց հետո, իսկ հետագայում կվերանա նաև 1/8 եզրափակիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ