Չեմպիոնների լիգայի խաղերը կարող են կայանալ հանգստյան օրերին

Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի հանդիպման օրերը այսուհետ հանգստյան օրեր տեղափոխելու հնարավորությունը:

Այսպիսի օրակարգ լինելու է խմբային փուլի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշիչ խաղերին: Նման մտադրության նպատակն է՝ մեծացնել ուղիղ հեռարձակումների ստացվող եկամուտը և նոր լսարան գրավվել հեռավոր Արևելքից:

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն ցանկանում է մրցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ, որի ֆինասական միջոցները աճում են տարեց տարի:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ