Չեմպիոնների լիգայի հանդիպմանը ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել բացարձակապես այլ ակումբի մարզաշապիկով

Անհավատալի բան է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Զալսբուրգ»(Ավստրիա) – «Լիեպիա»(Լատվիա) առաջին հանդիպմանը, որն ավարտվել է Ավստրիայի չեմպիոնի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

«Ռեդ Բուլ Զալսբուրգի» ձախեզրային պաշտպան Անդրեա Ուլմերն ընդմիջմանը որոշել է փոխել մարզաշապիկը, քանի որ այն խոնավ ու կեղտոտ է եղել, սակայն խաղադաշտ է դուրս եկել այլ երկրի թիմի մարզաշապիկով:

Բանն այն է, որ «Զալսբուրգն» ու գերմանական «Լեյպցիգը» պատկանում են «Ռեդ Բուլ» ընկերությանը, իսկ թիմերի մարզաշապիկները գրեթե նույնն են, և միայն քչերն են նկատել, որ Ուլմերը հագել է բացարձակապես այլ ակումբի մարզաշապիկ:

Խաղից հետո լրագրողներն այս հարցի շուրջ խոսել են ֆուտբոլիստի հետ, ով զարմացած հարցրել է, թե՝ «իմ անո՞ւնը չի եղել գրված»:

Հիշեցնենք, որ 2016/17 մրցաշրջանում «Լեյպցիգը» պատմության մեջ առաջին անգամ հանդես է գալու Բունդեսլիգայում:

«Զալսբուրգի» պաշտպան Անդրեա Ուլմերը՝ «Ռեդ Բուլ Լեյպցիգի» մարզաշապիկով

13

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ