Չեմպիոնների լիգա. 5 թիմ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում տեղի ունեցավ 5 հանդիպում:

Ադրբեջանական «Կարաբաղը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վիկտորիա Պլզենի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Չեխիան ներկայացնող թիմը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց մրցակցի դաշտում խփած գոլի հաշվին:

Կիպրոսի ԱՊՈԵԼ-ն ընդունեց նորվեգական «Ռուսենբորգին»: Առաջին խաղում «Ռուսենբորգն» առավելության էր հասել 2:1 հաշվով: Պատասխան խաղն էլ ընթանում էր նորվեգացիների օգտին, սակայն հիմնական ժամանակին ավելացված րոպեներին կիպրոսյան ակումբը ոչ ավել, ոչ պակաս երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Սերբիայի «Ցրվենա Զվեզդան» բուլղարական «Լուդագորեցի» դեմ առաջին հանդիպումը, որ կայացել էր մրցակցի հարկի տակ, ավարտել էր 2:2 հաշվով: Սեփական հարկի տակ կայացած խաղում սերբերը կարողացան առաջինը բացել հանդիպման հաշիվը, սակայն հետո երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Տանտերերին հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը՝ խաղը տեղափոխելով ավելացված ժամանակ: Տասը ֆուտբոլիստով հանդես եկող թիմերից ավելացված ժամանակում հաջողությունը ժպտաց «Լուդագորեցին», որը կարողացավ երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խաղային օրվա վերջին հանդիպումը կայացավ իռլանդական «Դանդոլկի» ու Բելառուսի ԲԱՏԵ-ի միջև: Առաջին խաղում ԲԱՏԵ-ն սեփական հարկի տակ հաղթել էր նվազագույն հաշվով, և ակնկալվում էր, որ թիմին կհաջողվի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, սակայն իռլանդական ակումբն իսկական ֆուրոր արեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով բելառուս ֆուտբոլիստների դարպասը, միաժամանակ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Օգոստոսի 3-ին տեղի են ունենալու ՉԼ որակավորման երրորդ փուլի մյուս պատասխան խաղերը: Փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 16-17-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 23-24-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ