«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն

Իսպանական Լա Լիգայում շատ շուտով հայտնի կդառնա չեմպիոնը: Առաջարկում ենք չեմպիոնական մրցավազքի եզրափակիչ փուլին հետևել միասին:

20:48 ԲԱՐՍԵԼՈՆԱՆ` ԻՍՊԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ!!!
CibnltwWkAANXYw


Ահա թե ինչպես են կատալոնացիները տոնում չեմպիոնությունը.


20:40 ՀԵԹ-ՏՐԻԿ. ՍՈՒԱՐԵՍ!


20:38 ԱՂՅՈՒՍԱԿ
Բարսան շատ մոտ է չեմպիոնությանը:
title


20:15 Ռոնալդուն` նոր ռեկորդի հեղինակ
Թեև Կրիշտիանու Ռոնալդուն հազիվ թե դառնա Իսպանիայի այս մրցաշրջանի չեմպիոն ու ռմբարկու, սակայն այսօր նա հասցրեց ևս մեկ ռեկորդի հեղինակ դառնալ: Մանրամասն` այստեղ:


20:00 ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Խամեսը, իսկ դա նշանակում է, որ Սուարեսը Լա Լիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է… կամ էլ Մեսին պետք է խփի ևս 14 գոլ:

CibXEO0WUAEqi-H


19:38 ԳՈՈՈՈՈԼ
Կրկին Սուարես… Կարծես ամեն ինչ ավարտված է Իսպանիայում:


19:35 ՓԱՍՏ!
Սուարեսը Մեսիից ու Ռոնալդուից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ կարողանում է Լա Լիգայի մեկ մրցաշրջանում 38 գնդակ խփել 1989/90 մրցաշրջանից ի վեր:


19:27 ՌՈՆԱԼԴՈՈՈ! 0-2!
Թեժ պայքարը շարունակվում է ինչպես չեմպիոնի, այնպես էլ լավագույն ռմբարկուի կոչման համար:


19:22 ԳՈՈՈԼ:
Սուարեսը «Բարսելոնային» վերադարձնում է առաջին հորիզոնական:


19:10 ԳՈՈՈՈԼ: ՌՈՆԱԼԴՈՒ
«Ռեալն» այս պահին առաջին հորիզոնականում է!


18:45 Չեմպիոնի երկու հավակնորդները` «Ռեալն» ու «Բարսելոնան» պատրաստ են վերջին պայքարը մղելու: Ահա մեկնարկային կազմերը.
«Դեպորտիվո» – «Ռեալ»
«Բարսելոնա» – «Գրանադա»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ