«Չելսին» ու «ՄՅՈՒ»-ն կպայաքարեն «Ատլետիկոյի» հարձակվողի համար

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են 2 անգլիական ակումբ: Ինչպես տեղեկացնում է Daily.mail-ը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» տրանսֆերային նպատակներից մեկն է:

Վերոնշյալ 2 թիմերի սկաուտները արդեն ներկա են գտնվել «Ատլետիկոյի» խաղերից մեկին: Այնուամենայնիվ մադրիդյան ակումբի ղեկավարությունը ամեն կերպ ցանկանում է թիմում պահել 25-ամյա հարձակվողին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անտուան Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով  29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ