«Չելսին» ծաղիկներ է ուղարկել «Լեսթերին» Կանտեի առաջին մարզումից հետո

«Չելսիի» տեխնիկական գծով տնօրեն Մայքլ Էմենալոն պատմել է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը այնքան տպավորված էր Նգոլո Կանտեի ցուցադրած որակներով, որ առաջին մարզումից հետո ծաղիկներ է ուղարկել «Լեսթերին» իրենց նման տաղանդավոր ֆուտբոլիստ վաճառելու համար:

«Երբ Կանտեն առաջին մարզումը անցկացրեց մեզ հետ, ֆուտբոլիստները գրկեցին նրան, և մենք ծաղիկներ ուղարկեցինք «Լեսթերին»: Կոնտեն այսօր այստեղ չէ, այդ իսկ պատճառով ցանկանում եմ նրա փոխարեն ասել, որ Կանտեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ լավ է դրսևորում իրեն տակտիկական բոլոր տեսանկյուններից, բայց նա էլ բարելավելու տեղ ունի:

Իսկապես ծիծաղելի է մտածելը, որ նա կարող էլ ավելի լավը դառնալ, նրա խաղի շնորհիվ է 2 ակումբը նվաճել ԱՊԼ-ի տիտղոսը վերջին 2 տարում»,-ասել է նիգերիացի նախկին ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ