«Չելսին» ռեկորդային առաջարկ կանի «Յուվենտուսին»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» կարող է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որ պատրաստ է 60 մլն ֆունտ տրամադրել Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերի համար:

Եթե այս տեղափոխությունը կայանա, ապա Բոնուչին կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք պաշտպանը: Հիշեցնենք, որ ներկայումս ամենաթանկարժեք պաշտպանը համարվում է Դավիդ Լուիսը, ով 2014թ. «Չելսիից» տեղափոխվել էր ՊՍԺ 50 մլն ֆունտի դիմաց:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ