«Չելսին» փորձել է 60 միլիոնով ձեռք բերել Մխիթարյանին, իսկ հիմա՞

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»՝ հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը նախորդ մրցաշրջանում ևս ցանկացել է գնել Մխիթարյանի տրանսֆերը, ավելին՝ Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել է 60 միլիոն եվրո հայ ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:

«Չելսին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս փորձելու է իրականություն դարձնել այս գործարքը: Սպասվում է, որ Ռոման Աբրամովիչն ավելի մեծ գումար է նախապատրաստելու Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման համար:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ