«Չելսին» պատրաստվում է գերազանցել ՄՅՈՒ-ի տրանսֆերային ռեկորդը

Ինչպես հաղորդում է Daily Express-ը,  «Չելսին» հաջորդ տարի պատրաստվում է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանին աստղաբախշական գումարի դիմաց:

Բրիտանական լրատվամիջոցը պնդում է, որ «արիստոկրատները» մտադիր են նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել: «Չելսին» պատրաստվում է 90 մլն ֆունտ առաջարկել ֆրանսիացու դիմաց, որի հրաժարագինը կազմում է 86 մլն եվրո:

Նշենք, որ Գրիզմանով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ներկա պահին հենց «կարմի սատանաներին» է պատկանում տրանսֆերային ռեկորդը: Այս ամռանը անգլիացիները 105 մլն եվրոյի դիմաց գնել էին Պոլ Պոգբային ՝ սահմանելով նոր տրանսֆերային ռեկորդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ