«Չելսին» պատրաստ է «Յուվենտուսին» վաճառել Օսկարի տրանսֆերը

«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի իր ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, 24-ամյա բրազիլացին կարող է շարունակել կարիերան «Յուվենտուսում», ով պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 35 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Օսկարը անցկացրել է 38 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Նշենք, որ «Յուվենտուսը» նաև ակտիվորեն հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ