«Չելսին» Մխիթարյանին ձեռք բերելու նոր փորձ կանի

«Չելսին»  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է bleacherreport-ը:

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 130 միլիոն է պատրաստ հատկացնել «Կապույտների» կազմը ուժեղացնելու համար:

«Չելսին» ցանկանում է մեծ գումար առաջարկել հայ ֆուտբոլիստի դիմաց այն բանից հետո, երբ դորտմունդյան ակումբը մերժեց «Չելսիի» 46 միլիոն եվրոյի առաջարկը: Այդ կերպ «Կապույտների» ղեկավարությունը ցանկանում է դուրս թողնել «Արսենալին» Մխիթարյանի համար մղվող պայքարից:

Նշենք՝ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր թիմում է ցանկանում տեսնել նաև Կոստաս Մանոլասին, Ռադջա Նայնգոլանին, Միրալեմ Պյանիչին, Ջոն Ստոնսին, Անտոնի Գրիզմանին և Գոնսալո Հիգուայինին, տեղեկացնում է  TransferMarketWeb.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ