«Չելսին» Մխիթարյանի համար մեգա-առաջարկ է կատարել

Գերմանական Bild-ը հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարյանի ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում դեռ առաջընթաց չկա:

«Շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք ամեն ինչ արագ լուծել: Եթե ոչ մինչև [Գերմանիայի] գավաթի եզրափակիչը, ապա գոնե դրանից հետո»,-ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել էր ֆուտբոլիստի նոր պայմանագրի մեջ ներառել հրաժարագին: «Բորուսիան» դեմ է այդ պայմանին, ինչը և դարձել էր բանակցությունների ձգձգման պատճառ:

Աակայն այժմ, Bild-ի փոխանցմամբ, «Բորուսիան» դիտարկում է նաև Մխիթարյանին վաճառելու տարբերակը, քանի որ «Չելսիից» մեգա-առաջարկ է ստացել: Լոնդոնյան ակումբը պատրաստ է շատ մեծ գումար առաջարկել հայ ֆուտբոլիստի դիմաց, հաշվի առնելով նաև այն փաստը, որ առանց դրա դժվար կլինի նրան տանել Չեմպիոնների լիգային չմասնակցող թիմ: Դորտմունցիները փորձելու են «Չելսիից» ստանալ ոչ պակաս, քան 60 մլն եվրո: Հակառակ դեպքում «Բորուսիան» կարող է ուղղակի բաց չթողնել ֆուտբոլիստին և ակումբում պահել նրան մինչև պայմանագրի ավարտը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ