«Չելսին» Կուրտուայի համար «Ռեալից» հսկայական գումար է պահանջում

«Չելսին» մտադիր չէ վաճառել իր հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուային 73 միլիոն ֆունտից պակաս գումարով։

Բելգիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որի ղեկավարությունը Կուրտուային դիտարկում է որպես «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային այլընտրանք։

23-ամյա դարպասապահը դեմ չէ վերադառնալ Իսպանիա, որտեղ ժամանակին հանդես է եկել «Ատլետիկոյի» կազմում՝ պաշտպանելով «հնդկացիների» դարպասը 2011-14 թվականին։

Անգլիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում նա մասնակցել է 26 խաղի։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ