«Չելսին» կորստով է մոտենում «Լիվերպուլի» դեմ խաղին

«Չելսիի» ավագ Ջոն Թերին «Սուոնսիի» դեմ հանդիպմանն ստիպված եղավ մարզադաշտից հեռանալ հենակներով:

35-ամյա անգլիացին բուժզննում է անցել, և հայտնի է դարձել, որ Թերիի վնասվածքն սպասվածից թեթև է, և նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 10 օրից:

Այսպիսով՝ Ջոն Թերին ստիպված կլինի բաց թողնել Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 16-ին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Թերին մասնակցել է «Չելսիի» բոլոր խաղերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ