«Չելսին» կարող է 30 մլն եվրոյի դիմաց վաճառել Դիեգո Կոստային և նրա փոխարեն ձեռք բերել Հիգուաինին

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Մադրիդ:

Հայտնի իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագը գրել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը այդպես էլ չկարողացավ հարմարվել լոնդոնյան ակումբում,բացի այդ Կոստան այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ մամուլի և երկրպագուների հետ:

Բալագեն նշում է, որ Կոստան, ամենայն հավանականությամբ կվերադառնա «Ատլետիկո Մադրիդ», իսկ ահա «Չելսին» նրա փոխարեն կգնի «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուաինին: «Արիստոկրատները» պատրաստ են արգենտինացու համար վճարել 48 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ