«Չելսին» գրեթե համաձայնության է հասել Լուկակուի հետ

«Չելսին» շարունակում է փորձեր անել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու ուղղությամբ: Լոնդոնյան ակումբը բելգիացի ֆուտբոլիստի մեջ տեսնում է Դիեգո Կոստային փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի Չինաստանի Սուպերլիգա:

Di Marzio-ի տեղեկություններով՝ Լուկակուի և «Չելսիի» միջև բանակցությունների առաջին փուլը հաջող է ընթացել: Լուկակուն նույնիսկ քննարկել է իր վերադարձը անգլիական գրանդ դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ:

«Ազնվականները» հիմա նախապատրաստվում են լիվերպուլյան ակումբի հետ բանակցություններին և, ամենայն հավանականությամբ, 70 մլն. ֆունտ կվճարեն Ռոմելուի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ