«Չելսին» բանակցություններ է սկսել «Լեսթերի» առաջատարի հետ

«Չելսին» բանացկություններ է սկսել «Լեսթերի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Մոտ ժամանակներս անգլիական գրանդի ներկայացուցիչները կհանդիպեն 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի քննարկեն վերջինիս անձնական պայմանագրի պայմանները: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն 33 հանդիպում է անցկացրել, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ