«Չելսին» 2 տարվա պայմանագիր է առաջարկում Իբրահիմովիչին

Ինչպես հաղորդում է Footmercato-ն, «Չելսին» 2 տարվա պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Լոնդոնյան ակումբը ցանկանում է ստորագրել շվեդ ֆուտբոլիստին որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Չելսին» Իբրահիմովիչին առաջարկում է տարեկան 11.5 մլն եվրո:

Ավելացնենք, որ Զլատանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ամերիկյան մի շարք ակումբներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ