«Չելսիի» տպավորիչ ցուցանիշը

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»՝ տանելով չոր հաշվով 6-րդ անընդմեջ հաղթանակը:

Այս վեց խաղերում Անտոնիո Կոնտեի սաները մրցակցի դարպասը գրավել են 17 անգամ՝ սեփական դարպասը չընդունելով ոչ մի գնդակ:

Հարկ է նշել, որ «Չելսին» վեց խաղ անընդմեջ չոր հաշվով հաղթանակ չէր տարել՝ սկսած 2010 թվականից: Այժմ լոնդոնցիները վաստակած 28 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ