«Չելսիի» պաշտպանը հետաքրքրել է «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով՝ հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» դիտարկում են Ասպիլիկուետայի տրանսֆերն ամռանը ձեռք բերելու տարբերակը: Եթե հայտնի դառնա, որ ֆուտբոլիստը տեղ չունի լոնդոնյան ակումբի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերում, ապա կատալոնական ակումբը պաշտոնական առաջարկ կկատարի պաշտպանի տրանսֆերի հարցով:

Նշվում է, որ Ասպիլիկուետայի ծառայություններով հետաքրքրված է նաև Բիլբաոյի «Ատլետիկը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ