«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ. «Մխիթարյանը պետք է լինի «Ման. Յունայթեդի» 10 համարը»

«Չելսիի» և «Սելթիկի» նախկին ֆուտբոլիստ  Քրեյգ Բեյլին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով տեղափոխվելով անգլիական գրանդ կանգնել է լուրջ խնդիրների առաջ:

Բեյլին պնդում է, որ Մխիթարյանը պետք է զբաղեցնի 10 համարի դիրքը:

«Ես կասեի, որ Մխիթարյանին պետք է հնարավորություն տրվի և հավանակությունը շատ մեծ է, որ 10 համարի դիրքում հայ կիսապաշտպանը հիանալի աշխատանք կկատարի, սակայն չգիտես ինչի նա դեռ շարունակում է դուրս մնալ թիմի հայտացուցակից և այնպիսի տպավորություն է, որ նա այնտեղ էլ կմնա»,- ասել է Բեյլին:

Հիշեցնենք, որ վաղը ԱՊԼ-ի առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ