«Չելսիի» կիսապաշտպանը մոտ է «Միլան» տեղափոխությանը

«Չելսիի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն՝ հայտնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Նշվում է, որ ֆուտբոլիստն իտալական ակումբ կտեղափոխվի վարձակալական հիմունքներով: Կողմերի միջև կկնքվի մեկ տարվա պայմանագիր: «Միլանը» կհատկացնի 1 միլիոն եվրո:

Ավելացնենք, որ 21-ամյա խորվաթ ֆուտբոլիստը վերջին երկու տարիները վարձակալական հիմունքներով համապատասխանաբար անցկացրել է «Էլչեում» ու «Մոնակոյում»: Ամռանը Պաշալիչը «Մոնակոյից» վերադարձել է «Չելսի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ