«Չելսիի» երիտասարդական թիմի խաղն իսկական դրամա էր

«Չելսիի» երիտասարդական թիմը Checkatrade Trophy մրցաշարի շրջանակում դրամատիկ խաղում առավելության է հասել «Օքսֆորդ Յունայթեդի» նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներն ուղղակի շշմեցնող են եղել:

Թիմերը միասին իրացրել են 34 հարված, «Օքսֆորդը» 4 անգամ հնարավորություն է ստացել հաղթելու լոնդոնյան ակումբին, սակայն նրանք վրիպել են, իսկ «Չելսիի» երիտասարդական թիմի դարպասապահ Բրեդլի Քոլինզը դիպուկ է գտնվել երկրորդ փորձից, այնուհետև ետ է մղել մրցակցի հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: «Չելսիի» երիտասարդները հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթել են 13-12 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ