«Չելսիի» 3 ֆուտբոլիստ լքում է թիմը

«Չելսին»հայտարարեց, որ հաջորդ մրցաշրջանից իր վեր թիմում չեն շարունակի իրենց ելույթները 3 ֆուտբոլիստ: Լոնդոնյան ակումբը կլքեն Ռադամել Ֆալկաոն, Ալեշանդրո Պատոն և դարպասապահ Մարկո Ամելիան:

«Չելսին» չերկարաձգեց Ֆալկաոյի և Պատոյի վարձավճարների ժամկետը, որոնց իրավունքները պատկանում է «Մոնակոյին» և «Կորինտիանսին» համապատասխանաբար:

Անգլիայի առաջնության 10 խաղերում Ֆալկաոն իր հաշվին գրանցել է 1 գոլ: Իսկ Պատոն, որը հանդես է գալիս «Չելսիի» կազմում հունվար ամսից,  2 խաղերում հեղինակել է 1 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Իսկ Ամելիան ավարտված խաղաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել «Կապույտների» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ