Չավին նշել է՝ ովքեր են եղել «Ռեալից» իր ամենաբարդ մրցակիցները

«Բարսելոնայի» նախկին և «Ալ Սադի» ներկայիս կիսապաշտպան Չավի Էռնանդեսը անվանել է Մադրիդի «Ռեալի» այն ֆուտբոլիստներին, որոնց դեմ խաղը ամենադժվարն է տրվել իսպանացուն:

«Ովքե՞ր են եղել իմ ամենաբարդ մրցակիցները Էլ Կլասիկոյում: Այդպիսի ֆուտբոլիստներ շատ կան, բայց ես երբեք չեմ մոռանա Ռոնալդո ֆենոմենին, Լուիս Ֆիգուի, Ռաուլին, Ֆերնարդո Եռոյին,  Ռոբերտո Կարլոսին, Զիդանին և վերջին տարիներին Մեսուտ Օզիլին, Կրիշտիանո Ռոնալդուին:

Այնուամենայնիվ, վերը նշվածներից լավագույններից էին Զիդանը և բրազիլացի Ռոնալդոն»,-շեշտել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ