Չավին ասել է, թե ինչու է Պիկեն որոշում կայացրել ավարտել կարիերան հավաքականում

Իսպանիայի հավաքականի և  «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Ժերարդ Պիկեի որոշումը 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ նրան դժվար է տրվել այդ որոշումը, նա հիմա հուսահատված է: Նա զգում է, որ իրեն չեն գնահատում և չեն ցանկանում տեսնել հավաքականում:

Պիկեն այդ ամենին շատ լուրջ է վերաբերվում: Նա լիարժեք իրավունք ունի՝ասելու, որ հոգնել է և այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում»,-RAC1-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

Հիշեցնենք՝ Պիկեն աշխարհի առաջնության որակավորման փուլի Ալբանիայի դեմ հանդիպմանը դաշտ էր դուրս եկել մարզաշապիկով, որի թևքի վրա չկար Իսպանիայի դրոշի գույները: Մի քանի ԶԼՄ-ներ ենթադրել էին, որ կատալոնացի ֆուտբոլիստը միտումնավոր կտրել է դրոշը, բայց հետագայում հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը կտրել է երկարաթև մարզաշապիկի թևքերը, որոնց վրա դրոշ չի եղել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ