Չավին անվանել է ԱՊԼ-ի այն ֆուտբոլիստին, որը կարող է խաղալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին և «Ալ Սադի» ներկայիս կիսապաշտպան Չավին շարունակում է  հարցազրույցներում անդրադառնալ իր նախկին ակումբին: Այս անգամ իսպանացին խոսել է անգլիական ֆուտբոլի նկատմամբ իր համակրանքի մասին և անվանել Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստին, որը կարող է հանդես գալ «Բարսելոնայում»:

«Ռիհադ Մահրեզը բավական լավն է և կարող է խաղալ «Բարսելոնայում», բայց ես ուրախ եմ, որ նա որոշեց մնալ «Լեսթերում»: Նա, անկասկած, այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակներ ուներ, բայց եթե «Լեսթերը» այդ մեծ հաջողությունից հետո նրան բաց թողներ, դա առնվազն խայտառակություն կլիներ:

Հետաքրքիր կլինի այս մրցաշրջանում նրա և «Լեսթերի» ելույթներին հետևելը Եվրոպայում»,-շեշտել է Չավին :

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ