Չավի. «Ես Կրիշտիանուին չեմ վիրավորել, իսկ նա…»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերին, թե իր մասին խոսելով՝ Չավին ցանկանում է ուշադրություն ստանալ լրատվամիջոցներից:

«Ես տեսնում եմ, որ Ռոնալդուն լավ չի ըմբռնել իմ համեմատությունն իր և Մեսիի միջև, սակայն ես մինչև այժմ էլ այդպես եմ կարծում: Իհարկե այն, ինչ նա ասել է իր նվաճած «Ոսկե գնդակների» մասին, ճիշտ է:

Ես փորձում եմ չսխալվել, սակայն իմ վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվել է: Ես իմ խոսքերով նրան չեմ վիրավորել, իսկ ի՞նչ է անում նա»,- As-ը փոխանցում է Չավիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ