Չավի. «Վերջնական նպատակս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ ցանկանում է ապագայում ստանձնել «կապտանռնագույնների» գլխավոր մարզչի պաշտոնը:

«Ես ոչ մի կասկած չունեմ՝ ուզում եմ մնալ ֆուտբոլում, որքան հնարավոր է, խաղադաշտին մոտ: Ես ատում եմ գրասենյակային աշխատանքը: Ես ուզում եմ անել ամեն ինչ լավ կամ չանել ոչինչ: Իմ վերջնական նպատակը «Բարսելոնան» մարզելն է, և ես դա չեմ թաքցնում: Ուզում եմ նորից աշխատել այն վայրում, որն իմ տունն եմ համարում:

Ամեն անգամ, երբ ես 10 րոպե ազատ ժամանակ եմ ունենում, միացնում եմ հեռուստացույցն ու ֆուտբոլ դիտում: Կինս դա գիտի ու ատում է ֆուտբոլը: Դիտում եմ Պրիմերիայի ու Անգլիայի Պրեմյեր լիգայի հանդիպումները»,- FourFourTwo-ն փոխանցում է Չավիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ