Չավի. «Կրիշտիանո Ռոնալդուի բախտը չի բերել»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի և «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուի մասին:

«Մտքի և ֆիզիկական արագության առումներով Մեսին գերազանցում է բոլորին և հենց դա էլ նրան լավագույնն է դարձնում:

Միայն հիմարները չեն ընդունում, որ Ռոնալդուն հանճար է, բայց նրա բախտը չի բերել, որ ծնվել է նույն ժամանակահատվածում, ինչ Մեսին: Նրանց երկուսին համեմատում են միայն «Ռեալում» հանդես եկած ֆուտբոլիստները:

Լեոն ընդամենը 29 տարեկան է, նա դեռ երիտասարդ է ֆուտբոլի համար: Ես մինչև 28 տարեկանը չեմ հաղթել տիտղոսներ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում, իսկ Մեսին առ այսօր ամեն 4-5 խաղերում լավ արդյունք է ցույց տալիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ