Չավի. «Իսպանիայի հավաքականը միշտ վախեցել է Իտալիայից»

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի 1/8 եզրափակչի իր նախկին թիմի Իտալիայի դեմ հանդիպումից:

«Թիմերի բախտը չի բերել, քանի որ նրանք հանդիպել են առաջնության վաղ փուլում: Այսպիսի հանդիպում կարող էր լինել կիսաեզրափակչում կամ հենց եզրափակչում: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու:  Իսպանիան ավելի շատ կտիրի գնդակին: Տարբերությունը այս 2 թիմերի միջև այն է, որ իսպանացիները կարող են խաղալ առանց գնդակի, ի տարբերություն Իտալիայի:

Մենք միշտ վախեցել ենք Իտալիայի հավաքականից, չնայած որ նրանց պարտության ենք մատնել բորոր դիմակայություններում: Իտալիայի ընտրանին իր մեջ ներառում  է «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» խաղաոճը: Չիլին և  Նիդեռլանդները, Իտալիայի նման  մեր դեմ  ԱԱ 2014-ում խաղացին  3-5-2 տակտիկայով, արդյունքում մենք պարտվեցինք»,-նշել է իսպանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ