Չավի. «Չեմպիոնների լիգան կհաղթի «Ատլետիկոն»,եկել է նրանց ժամանակը»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին կիսվել է իր սպասումներով առաջիկա Չեմպիոնների լիգայի եզրափակչից, որտեղ կհանդիպեն «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

«Կարծում եմ, որ «Ատլետիկոն» կնվաճի այդ տիտղոսը: Նրանք արժանի են, քանի որ ընթացիկ մրցաշարում շատ ծավալուն աշխատանք են կատարել: Իհարկե, դա այն ֆուտբոլային ոճը չէ, որ ես նախընտրում եմ, բայց եկել է «Ատլետիկոյի» ժամանակը:

Ֆուտբոլը քեզ միշտ 2-րդ հնարավորությունն է տալիս: «Ատլետիկոյում» կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լուծել խաղի ելքը: Մեզ հիանալի հանդիպում է սպասվում: Պատրաստվում են այն դիտել Բարսելոնայում»,- ասել է Չավին:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը  ՝ 22:45:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ