Calciomercato. «Միլանը» երազում է Հենրիխ Մխիթարյանի մասին

Իտալական լրատվամիջոցները շարունակում են քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան:

Ավելի վաղ հայտարարել էինք, որ հայ ֆուտբոլիստը երեկ նորից դուրս մնաց «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, չնայած որ մինչ Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը բոլոր լրատվամիջոցները պնդում էին, որ վերջինս կլինի գոնե պահեստայինների նստարանին: Սակայն Հենրիխը միայն թիմի հետ ժամանեց «Օլդ Թրաֆորդ» և հանդերձարանի փոխարենց ուղևորվեց տրիբունա:

Այսօր առավոտյան Tutto Mercato Web-ը և Calciomercato-ն գրել էին, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կարող է հայտնվել «Յուվենտուսում»:

Եվ ահա նույն Calciomercaton գրում է, որ «Միլանը» երազում է իր թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելան հայ կիսապաշտպանին տեսնում է որպես առաջատար խաղացող, ով կարող է կարգավորել թիմի խաղը կենտրոնում:

Նշվում է, որ «Միլանի» կիսապաշտպան Մոնտոլիվոն արդեն ծեր է, իսկ Լոկատելին դեռ երիտասարդ է, որպեսզի կարողանա լինել թիմի ուղեղը

 

M.E.N. Մխիթարյանը պետք է լիներ հայտացուցակում, սակայն Մոուրինյոն վերջին պահին նրան դուրս է թողել

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ