Calciomercato. Հունվարին Մխիթարյանը կարող է հայտնվել «Յուվենտուսում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Յուվենտուսում»:

Հայ ֆուտբոլիստը երեկ նորից դուրս մնաց «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, չնայած որ մինչ Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը բոլոր լրատվամիջոցները պնդում էին, որ վերջինս կլինի գոնե պահեստայինների նստարանին: Սակայն Հենրիխը միայն թիմի հետ ժամանեց «Օլդ Թրաֆորդ» և հանդերձարանի փոխարենց ուղևորվեց տրիբունա:

Ինչպես հաղորդում է Calciomeracto-ն, այս իրավիճակին հետևում է «Յուվենտուսը», ով կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձեր կատարել Մխիթարյանին Իտալիա հրավիրելու շուրջ:

Ավելացնենք, որ երեկ Manchester News Evening-ը գրել էր, որ Մխիթարյանը ոչ մի մտադրություն չունի անգլիական գրանդից հեռանալու:

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ