Cadena Cope. Մեսին թաքցնում է իր վնասվածքը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի կարողանում գրավել մրցակցի դարպասը արդեն 5-րդ խաղն անընդմեջ:

Ինչպես հայտնում է Cadena Cope-ը, Մեսին վերջին շաբաթների ընթացքում խաղադաշտ է դուրս եկել լուրջ մկանային վնասվածքներով: Արգենտինացին անգամ մեկնել է Սաչիլե (Իտալիա), որտեղ հանդիպել է բժիշկ Ջուլիան Պոզերին, որին հարձակվողը լիովին վստահում է:

Վնասվածքը բացատրում է Մեսիի ներկայիս վատ մարզավիճակը: Երեկ «Ատլետիկոյի» դեմ խաղի ժամանակ արգենտինացին ամենաքիչն է վազել (7720մ), բացի դարպասապահ Տեր Շտեգենից:

Ավելացնենք, որ Մեսիին ընդամենը մեկ գոլ է հարկավոր, որպեսզի իր հաշվին գրանցի կարիերայի 500-րդ գոլը:

մեսըա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ