Cadena Cope. «Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերի հանելու Նեյմարին

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկելու թիմի առաջատարներից մեկի՝ հարձակվող Նեյմարի համար ստացված առաջարկները:

Ինչպես հաղորդում է Cadena Cope-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է բրազիլացի ֆուտբոլիստի ապրելակերպից խաղադաշտից դուրս:

Վերջերս նաև հայտնի էր դարձել, որ կոնֆլիկտ է հասունացել Նեյմարի և «Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Խուան Կառլոս Ունսուեի միջև: Վերջինս մարզման ժամանակ նկատողություն էր արել բրազիլացի աստղին՝ մարզումներին իմիջիայլոց վերաբերվելու համար:

«Կապտանռնագույնները» կհամաձայնեն վաճառելու Նեյմարի տրանսֆերը միայն այն դեպքում, եթե ստանան համապատասխան առաջարկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ