Cadena COPE. Պերեսը վստահում է Զիդանին և թույլ է տվել նրան ղեկավարել թիմի տրանսֆերները

«Ատլետիկո Մադրիդին» պարտվելուց հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

Ինչպես տեղեկացնում է Cadena COPE-ը, հանդիպման ընթացքում Պերեսը նշել է, որ լիովին վստահում է ֆրանսիացի մասնագետին, բացի այդ նա թույլ է տվել Զինեդին Զիդանին ղեկավարել ակումբի տրանսֆերները և վաճառել ցանկացած ֆուտբոլիստի, եթե դրա կարիքը լինի:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալը» պատրաստվում է վաճառել Կրիշտիանո Ռոնալդուին և նրա փոխարեն գնել Ռոբերտ Լեվանդովսկուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ