Բյուրկի. «Բոլոր ֆուտբոլիստները լաց էին լինում «Մոնակոյից» կրած պարտությունից հետո»

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մոնակոյի» դեմ հանդիպումից առաջ թիմի ավտոբուսի մոտակայքում որոտացած պայթյունների մասին և ՈՒԵՖԱ-ի որոշման մասին հետաձգել հանդիպումը ընդամենը մեկ օրով:

«Դեռևս չեմ կարողանում գիշերները հանգիստ քնել: Ենթագիտակցությանս մեջ պայթյունի պատկերներն են հայտնվում, հետո արթանանում եմ և տեսնում եմ, որ տանն եմ՝ ընտանիքիս հետ:

Իսկ «Մոնակոյի» հետ խաղը բավական բարդ էր ինձ համար, ես չէի կարողանում կենտրոնանալ հանդիպման վրա: Իսկ պարտությունից հետո բոլոր ֆուտբոլիստները լաց էին լինում: Եթե մեզ հարցնեին, ոչ մեկս չէինք մասնակցի այդ հանդիպմանը:

ՈՒԵՖԱ-ն պարզ դարձրեց, որ միայն փողի մասին է մտածում, ոչ մի մարդկային վերաբերմունք չտեսանք նրանց կողմից: Հաջորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ասաց, որ խաղը երկար ժամկետով կհետաձգվեր, եթե ինչ որ մեկը մահանար»,-պատմել է Բյուրկին Kicker-ի հետ զրույցում:

Նշենք՝ ահաբեկչության արդյունքում «Իշամեղուների» պաշտպան Մարկ Բարտրան ձեռքի վնասվածք էր ստացել և շարքից դուրս մնացել 4 շաբաթով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ