Բունդեսլիգայի նորեկն ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Խաղի միակ գնդակը խփեց հյուրերի հարձակվող Էմիլ Ֆորսբերգը, որը 17-րդ րոպեին վրիպել էր 11-մետրանոցից:

Այս հաղթանակից հետո «Լեյպցիգը» վաստակած 15 միավորով 3-րդ հորիզոնականում է և հավասար միավոր ունի 2-րդ հորիզոնականով ընթացող «Քյոլնի» հետ:

Հետաքրքիր է, որ Բունդեսլիգայի նորեկը 7 տուրում 5 հաղթանակ է տարել և երկու խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ