Bundesliga.de. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի «ազգային հերոսն» է (տեսանյութ)

Bundesliga.de-ն հերթական անգամ անդրադարձել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում «Բորուսիայի» կազմում: Հայ ֆուտբոլիստը իր հաշվին գրանցել է 18 գոլային փոխանցում և համարվում է Բունդեսլիգայի լավագույն գոլային փոխանցում կատարողը: Բացի այդ Հենրիխը խփել է 11 գոլ:

Իր հայրենիքում ՝Հայաստանում, Մխիթարյանը արդեն երկար ժամանակ է համարվում է «ազգային հերոս», սակայն, երբ նորից Լեռնայից Ղարաբաղում հակամարտությունը վերսկսվեց, նա սկսվեց ընկալվել այլ կերպ:

Բունդեսլիգայի վերջին տուրում Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը ընթացիկ մրցաշրջանում: Հայ ֆուտբոլիստը իր դերը ունեցավ «Բորուսիայի» խփած 3 գոլերում: Առաջին գոլի ժամանակ Հենրիխը կատարեց գոլային փոխանցում, երկրորդ գոլը հայտնվեց մրցակցի դարպասում, երբ Մխիթարյանի հարվածից հետո դարպասապահը կարողացավ հետ մղել գնդակը, սակայն գնդակին առաջինը հասավ Պուլիշիչը, իսկ ահա հանդիպման վերջակետը դրեց հենց Հենրիխ Մխիթարյանը:

Շաբաթ օրը «Բորուսիան» կհյուրընկալի «Վոլֆսբուրգին»: Առաջին խաղաշրջանում «գայլերի» դեմ խաղի ժամանակ Մխիթարյանը ներգրավված է եղել թիմի 2 գոլերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ