Բուֆոնը Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց

Իտալիայի հավաքականի ավագ Ջիանլուիջի Բուֆոնը երեկ Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով ավագի թևկապով հանդես է գալիս Եվրոպայի 3 առաջնություններում:

Ջիանլուիջի Բուֆոնը առաջին անգամ ավագի պարտականությունները կատարել է ԵՎՐՈ-2008-ի ժամանակ, իսկ ապա ԵՎՐՈ-2012-ին: Ընդհանուր առմամբ, դարպասապահը «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է 156 խաղ և բաց թողել 132 գոլ:

Նշենք, որ դարպասապահը արդեն հայտարարել է, որ սա վերջին Եվրոպայի առաջնությունն է լինելու իր կարիերայում:

Ավելի շատ նորություններ կարդացեք ԵՎՐՈ-2016-ին նվիրված մեր էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ