Բուֆոնը շնորհավորել է Ռանիերիին ՉԼ-ի ուղեգիր վաստակելու կապակցությամբ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը շնորհավորել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու կապակցությամբ:

«Լեսթերը» այլևս հեքիաթ չէ, այլ՝ իրականություն: Բարի գալուստ Եվրոպա, պարոն Ռանիերի»,-գրել է Բուֆոնը իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք՝ «Աղվեսները» գլխավորում են Անգլիայի մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ