Բուֆոնը պատվավոր մրցանակի պայքարում շրջանցել է Մեսիին, Ռոնալդուին և այլոց

Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանացել է Golden Foot-2016 մրցանակին՝ հայտնում է Football Italia-ն:

Այս մրցանակը տրվում է 28 տարեկանից բարձր լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակի համար պայքարում Բուֆոնը ետևում է թողել Լիոնել Մեսիին, Կրիշտիանու Ռոնալդուին, Անդրեա Պիրլոյին, Ուեյն Ռունիին և Տիագո Սիլվային:

«Հուսով եմ՝ վաստակել եմ այս մրցանակը»,- ասել է Բուֆոնը:

Նշենք, որ 38-ամյա Բուֆոնն առաջին դարպասապահն է, որ արժանանում է այս մրցանակին: Նախորդ տարի Golden Foot-ն ստացել էր Սամուել Էտո՛Օ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ