Բուֆոնը պատմել է, թե ինչու է 2006թ-ին մնացել «Յուվենտուսում»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչու է մնացել «Յուվենտուսում» , այն բանից հետո երբ թիմը հայտնվել էր Բ Սերիայում: Այդ ընթացքում «Ծեր սինյորայի» վարկանիշը ընկել էր կոռուպցիոն սկանդալից հետո: Թուրինյան ակումբը զրկվել էր նաև 2 չեմպիոնական տիտղոսներից: Այնուամենայնիվ Բուֆոնը չհեռացավ «Յուվենտուսից» և թիմի հետ վերադարձավ Ա Սերիա:

«Ես կարող էի հեռանալ ամռանը, քանի որ ինձ հետ կապ էին հաստատել գրանդ ակումբներ: Սակայն ես որոշեցի մնալ «Յուվենտուսում» : Նախ և առաջ այն պատճառով, որ ես երախտապարտ էի այդ ակումբին: Ես ցանկանում էի ապացուցել, որ արժեքները, որին ես հավատում էի դրանք պարզապես խոսքեր չեն: Ֆուտբոլը դա միայն բիզնես չէ, այլ նաև՝ զգացմունքներ: Այս մարզաձևը չի կարող գոյություն ունենալ առանց այդ երկուսի»,-Բուֆոնի խոսքերն է մեջբերում «Corriere Dell Sport» -ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ