Բուֆոնը նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ու պաշտպան Անդրեա Բարցալին նոր պայմանագիր կստորագրեն Թուրինի «Յուվենտուսի» հետ: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 11-ին՝ պնդում է Sky Sport Italia-ն:

Բուֆոնի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը, իսկ Բարցալիի պայմանագրի ժամկետը՝ ընթացիկ մրցաշրջանի վերջում:

«Յուվենտուսի» ու ֆուտբոլիստների միջև նախատեսված պայմանագիրը կգործի մինչև 2018 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ