Բուֆոնը նամակ է գրել դարպասներին

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ ուղղված դարպասին։

«Ես 12 տարեկան էի, երբ Ձեզ մեջքով կանգնեցի։ Ես մոռացա իմ անցյալի մասին, որ ապահով ապագա ունենամ։

Դա իմ սրտի ընտրությունն էր, բնազդ։ Այդ պահից սկսած ես դադարեցի Ձեզ դեմքով կանգնել, սկսեցի սիրել Ձեզ, սկսեցի պաշտպանել Ձեզ, որպեսզի լինեմ Ձեր պաշտպանության առաջին ու վերջին գիծը։

Ես ինձ խոստացա անել ամեն բան, որ այլևս Ձեզ հետ առերես չհանդիպեմ, կամ էլ որպեսզի այդ դեպքերը հնարավորինս քիչ լինեն։ Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ես ինձ վատ եմ զգում, որ հուսախաբ եմ արել Ձեզ։

Եվ ամեն դեպքում, մենք միշտ հակադարձ բևեռներ ենք եղել, որ մեկը մյուսին լրացնում է, ինչպես լուսինն ու արևը։ Մենք ստիպված ենք ապրել կողք կողքի, բայց երբեք մեր ուղիները չեն խաչվում։

Ես ավելի քան 25 տարի առաջ կատարեցի իմ ընտրությունը։ Ես երդվեցի պաշտպանել Ձեզ ու պահպանել Ձեր անվտանգությունը։ Ես միշտ մտածել եմ Ձեր բարեկեցության մասին՝ այն միշտ ավելի բարձր դասելով սեփականից։ Ամեն անգամ, երբ ես թեքվում եմ, պետք է քաջալերեմ Ձեզ։

Ես 12 տարեկան էի, երբ մեջքով կանգնեցի իմ նպատակին, ու ես պետք է շարունակեմ պաշտպանել Ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ ոտքերս, գլուխս ու սիրտս թույլ են տալիս դա անել»,- գրել է Բուֆոնը։

Հիշեցնենք, որ երեկ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնության պատմության մեջ դարպասն անառիկ պահելու նոր ռեկորդ սահմանեց՝ 978 րոպե։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ