Բուֆոնը հայտարարել է, թե երբ կավարտի կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, թե երբ է նախատեսում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

«Այս տարվանից հետո կխաղամ ևս երկու մրցաշրջան, իսկ հետո կհեռանամ։ Չեմ ցանկանում խաղալ 40 տարեկանից հետո, բայց մինչև այդ տարիքին հասնելը կցանկանամ շարունակել կարիերաս։

Նույնիսկ եթե ինձ կրկնակի աշխատավարձ առաջարկեն մեկ այլ թիմում, ես միևնույն է հավերժ կմնամ «Յուվեում»։ Ինձ համար մեծ պատիվ է այս թիմի մի մասնիկը լինել։ «Յուվենտուսը» իմ կյանքի ամենակարևոր մասն է»,- հայտարարել է իտալացին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ