Բուֆոն. «Եթե սպորտում կա արդարություն, ապա ՉԼ-ն կհաղթի «Ատլետիկոն»

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Եթե սպորտում կա արդարություն, ապա «Ատլետիկոն» կհաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում: 2 տարի առաջ նրանց բախտը չբերեց:

Ես հավատացած եմ, որ սպորտային աշխարհում քեզ տրվում է 2-րդ հնարավորություն, որպեսզի ռեվանշ վերցնես: Դիմակայությունը բավականին լուրջ կլինի, քանի որ «Ռեալը» ավելի շատ փորձ ունի նման խաղերում:

Հաղթողի գլխավոր հավակնորդը «Ռեալն» է, սակայն «Ատլետիկոն» ավելի բարդ մրցակից է՝ շնորհիվ իր կազմակերպված գործողությունների և կամայական հատկանիշների:

Ես չեմ զարմանա, եթե նրանք հաղթեն եզրափակչում: Ինձ դուր չեկավ, թե ինչպես «Ատլետիկոն» պարտվեց 2014-ին ՉԼ-ի եզրափակչում, նրանց բախտը չժպտաց»,-նշել է իտալացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ