Բուֆոն. «Նոյե՞րը, իհարկե, նա ինձանից ուժեղ է»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է դարպասապահ Մանուել Նոյերի մասին 1/4 եզրափակչի Գերմանիայի դեմ դիմակայությունից առաջ:

«Ես միշտ պետք է պահպանեմ կայունություն, հակառակ դեպքում ջուրը կգցեմ թիմակիցներիս աշխատանքը: Իտալիայի հավաքականում ֆուտբոլիստները գործում են հաղթելու մեծ ցանկությամբ և լիովին նվիրվում են խաղադաշտում:  Հույս ունեմ, որ մենք չենք հիասթափեցնի այն մարդկանց, որոնք մեզ երկրպագում են:

Ո՞վ է ավելի ուժեղ, ե՞ս, թե՞ Նոյերը: Իհարկե, Մանուելը, նա ինձանից երիտասարդ է և ավելի ուժեղ: Տարիքի պատճառով ինձ դժվար է մրցակցության մեջ որոշ դարպասապահների հետ, սակայն երբ ես հագնում եմ «Յուվենտուսի» կամ Իտալիայի հավաքականի մարզաշապիկը, փորձում եմ համապատասխանել մակարդակին:

Ես հիանալի կարիերամ եմ ունեցել, սակայն դեռ վերջին խոսքս չեմ ասել: Գերմանիա՞ն: Մեզ շատ դժվար է լինելու: Նրանք են ֆավորիտները, սակայն կտեսնենք՝ ինչ կլինի»,-ասել է Բուֆոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ